Jump to content

Englishman in New York

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Englishman in New York»
«» սինգլի շապիկը (Սթինգ, 1988)
Սթինգի սինգլը
«...Nothing Like the Sun» ալբոմից
«Բ» կողմ«Ghost in the Strand»
ԹողարկվածՓետրվարի 1, 1987 (1987-02-01)
ՖորմատCD
Ժանր
ԵրգահանՍթինգ
Տևողություն4:25
ԼեյբլA&M
Պրոդյուսեր
Սթինգի սինգլների ժամանակագրություն
«Be Still My Beating Heart»
(1988)
«Englishman in New York»
(1988)
«Fragile»
(1988)
«Englishman in New York» ՅուԹյուբում

«Englishman in New York» (անգլ. թարգմանաբար՝ «Անգլիացի Նյու Յորքում»), անգլիացի արտիստ Սթինգի երգը նրա 1987 թվականի հոկտեմբերին թողարկված երկրորդ՝ «...Nothing Like the Sun» ստուդիական ալբոմից։ Բրենֆորդ Մարսալիսը երգում սոպրանո սաքսոֆոն է նվագել, Մանու Կատչեն՝ հարվածային գործիքներ, իսկ պերկուսիա՝ Մինո Սինելը։

Սինգլը թողարկվել է 1988 թվականի փետրվարին՝ որպես ալբոմի երրորդ սինգլ, սակայն UK Singles Chart-ում կարողացել է զբաղեցնել միայն 51-րդ հորիզոնականին[1]։ ԱՄՆ-ում «Englishman in New York» երգը 1988 թվականի ապրիլին զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի 84-րդ[2] և Billboard Mainstream Rock-ի 32-րդ հորիզոնականները[3]։ Սակայն, սինգլն ավելի հաջող է եղել մայրցամաքային Եվրոպայում՝ հիթ դառնալով մի շարք երկրներում[4] և ընդգրկվելով Ֆրանսիայի, Նիդերլանդների, Իսպանիայի, Բելգիայի և որոշ այլ երկրների չարթերի լավագույն 40 երգերում (երբեմն՝ լավագույն 20-ում)։ «Englishman in New York»-ը նաև ընդգրկվել է Իռլանդիայի չարթի թոփ-20-ում՝ այնտեղ հիթ դառնալով։ Հարավային Աֆրիկայում այն 9-րդ հորիզոնականն է զբաղեցրել։

1990 թվականին Սթինգի երրորդ՝ «The Soul Cages» ստուդիական ալբոմի թողարկումից քիչ առաջ, նրա ձայնագրման լեյբլը լիցենզավորել է հոլանդացի դիջեյ և պրոդյուսեր Բեն Լիբրանդին «Englishman in New York» երգի ռեմիքս տարբերակի արտադրության համար։ Հետագայում այն թողարկվել է որպես սինգլ։ Ռեմիքսում մեծ մասամբ մի քիչ ձևափոխվել է երգի սկիզբը և գործիքավորման մի մասը, սակայն երգի էությունը մնացել է նույնը։ Նոր տարբերակը առևտրային առումով ավելի հաջող էր և 1990-ականների կեսերին զբաղեցրել է բրիտանական չարթերի 15-րդ հորիզոնականին[5]։

2010 թվականին Սթինգը վերաձայնագրել է երգը երգչային տարբերակով իր «Symphonicities» ալբոմի համար։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անգլիացին» (անգլ.՝ Englishman), որի մասին երգում է Սթինգը, հայտնի էքսցենտրիկ գեյ պատկերակ Քվենտին Քրիսփն է[6][7][8]։ Սթինգը գրել է այս երգը Քրիսփի` Լոնդոնից Մանհեթենի Բաուերի փողոցում գտնվող բնակարան տեղափոխվելուց անմիջապես հետո։ Քրիսփը կատակով գրել է երաժշտին, «...ես սպասում եմ քաղաքացիության մասին թղթեր ստանալուն, որպեսզի հանցագործություն կատարեմ և արտաքսված չլինեմ[9]»։

Երաժշտական տեսահոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը նկարահանվել է ռեժիսոր Դևիդ Ֆինչերի կողմից սև և սպիտակ գույներով, և այնտեղ ցուցադրվել են Սթինգի և նրա խմբի մասնակցությամբ տեսարանները Նյու Յորքում, ինչպես նաև Քվենտին Քրիսփը։ Տեսահոլովակի վերջում, երբ երգն ավարտվում է, տարեց տղամարդու ձայնն ասում է․ «If I have an ambition other than a desire to be a chronic invalid, it would be to meet everybody in the world before I die... and I'm not doing badly» (անգլ. թարգմանաբար՝ «Եթե ես ինչ-որ հավակնություններ ունեմ, քրոնիկական հաշմանդամ դառնալու ցանկությունից բացի, ապա դա աշխարհում բոլորի հետ հանդիպելու ցանկությունն է, նախքան մահանամ... Եվ ինձ մոտ դա վատ չի ստացվում»)[10][11]։ 2011 թվականին պաշտոնական տեսահոլովակը փոխարինվել է առանց տղամարդու ձայնի տարբերակով[12]։

  • 12" սինգլ (AMY 431)
  1. «Englishman in New York» – 4:25
  2. «Ghost in the Strand» – 2:33
  3. «Bring on the Night»/«When the World Is Running Down» (կենդանի) – 11:42
  • 7" սինգլ (AM 1200)
  1. «Englishman in New York» – 4:25
  2. «If You There» – 4:08
  • CD Maxi սինգլ (75021 2370 2)
  1. «Englishman in New York» – 4:03
  2. «Someone to Watch Over Me» – 4:35
  3. «Up from the Skies» – 10:07
Չարթ (1988) Բարձրագույն
դիրք
Բելգիա Ultratop Flanders[13] 16
Ֆրանսիա SNEP[14] 30
Canada Top Singles (RPM)[15] 60
Ireland (IRMA) 12
Նիդերլանդներ Dutch Top 40[16] 9
Spain (AFYVE)[17] 21
United Kingdom (The Official Charts Company) 51
U.S. Billboard Hot 100 84
U.S. Billboard Mainstream Rock Tracks 32
Չարթ (1990 ռեմիքս) Բարձրագույն
դիրք
United Kingdom (The Official Charts Company) 15
Չարթ (2019) Բարձրագույն
դիրք
Լեհաստան Polish Airplay Top 20[18] 81

Հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Դանիա (IFPI Denmark)[19] Gold 45 000^
Մեծ Բրիտանիա (BPI)[20] Silver 200 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Քավեր տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993 թվականին երգը մասամբ վերստեղծվել է Shinehead-ի կողմից, որը վերանվանվել է այն «Jamaican in New York» (1993)։ 1993 թվականի ապրիլին նա զբաղեցրել է UK Singles Chart-ի 30-րդ հորիզոնականը։
  • 1998 թվականին վենեսուելական King Chango խումբը ձայնագրել է երգի քավեր տարբերակը «Venezuelan in New York» անվանմամբ[21]։ Երգի գործիքավորման մասեն արտադրվել են, օգտագործելով տարբեր լատինական ռիթմեր։
  • 1999 թվականին ջազ շեփորահար Արտուրո Սանդովալը ձայնագրել է երգի գործիքային տարբերակը իր «Americana» ալբոմի համար։
  • 2015 թվականին Քրիս Քաբը ձայնագրել է երգի քավերը Tefa & Moox-ի և Ուիլլի Ուիլյամի մասնակցությամբ։ Այս տարբերակը հայտնվել է SNEP-ում՝ French Singles Chart զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը[22]։ Երգը նաև ընդգրկվել է Belgian Wallonia Singles Chart-ի Ultratip չարթերում[23]։
  • 2015 թվականին ճապոնացի երգչուհի Մաջիկոն թողարկել է երգի քավեր տարբերակը՝ որպես բոնուս թրեք իր «Mirror» սինգլի վրա[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Official Charts Company». Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  2. «Music: Top 100 Songs - Billboard Hot 100 Chart». Billboard.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  3. «Sting - Chart history - Billboard». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. «Official Charts Company». Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Sting on Quentin Crisp and the song "Englishman in New York"». Crisperanto.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  7. «Quentin Crisp». Biography. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  8. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  9. «THE TITANIC LAWS». Sky.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  10. Cherata, Dania Lara (2009). Preda, Carmen (ed.). «Fostering Learner Autonomy through a Multiple Intelligences Theory-based Approach to Teaching Police English Courses for Continuing Professional Development» (PDF). Ministry of Internal Affairs of Romania. էջ 130. ISBN 978-973-745-072-2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  11. Rutledge, Stephen (2018 թ․ մայիսի 30). «#QueerQuote: "Be Yourself No Matter What They Say." – Gordon Sumner». World of Wonder. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  12. Sting - Englishman In New York (Official Music Video). Sting. 2011 թ․ հունվարի 11. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.Կաղապար:Primary source inline
  13. Ultratop.be — Sting — Englishman in New York (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  14. Lescharts.com — Sting — Englishman in New York (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  15. Canadian Top Singles Արխիվացված 2014-11-29 Wayback Machine RPM
  16. Nederlandse Top 40 - Sting search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  17. Salaverri, Fernando (September 2005). Sólo éxitos: año a año, 1959–2002 (1st ed.). Spain: Fundación Autor-SGAE. ISBN 84-8048-639-2.
  18. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է 30 September 2019.
  19. «Danish single certifications – Sting – Englishman in New York». IFPI Danmark. Վերցված է 6 June 2019-ին. Scroll through the page-list below until year 2019 to obtain certification.
  20. «British single certifications – Sting – Englishman in New York». British Phonographic Industry. Վերցված է 12 April 2019-ին. Select singles in the Format field. Select Silver in the Certification field. Type Englishman in New York in the "Search BPI Awards" field and then press Enter.
  21. «Various – Outlandos D'Americas - Tributo A Police (A Tribute To The Police)».
  22. Hung, Steffen. «Les charts français». Lescharts.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  23. «Cris Cab feat. Tefa & Moox & Willy William - Englishman In New York». ultratop.be. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  24. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]